Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 օգոստոսի 2020 թվականի N 911

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 5-ին Արտաշես Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը,  որ հողամասի և շինությունների գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.

1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 1-ին  փողոց, թիվ 234 հասցեում գտնվող,  Արտաշես Էդիկի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 07-029-0202-0076 կադաստրային համարի 0,016 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության հողամասի գյուղատնտեսական արտադրականից  գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների:

2.Հողամասի վրա առկա 259.94 քմ  արտաքին մակերեսով չորանոցի  գործառնական նշանակությունը՝ գրասենյակի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

05 օգոստոսի 2020
ք.Եղվարդ