ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 օգոստոսի 2020 թվականի N 908
ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2020 թվականի օգոստոսի 5-ին Ռուդիկ Վարազդատի Վասիլյանի կողմից ներկայացված դիմումը` որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գուղ Զովունի, 26-րդ փողոց 33 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուդիկ Վարազդատի Վասիլյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30072020-07-0029) գույքային միավորի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
1) 0,0666 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 33/1․
2) 0,0300 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 26-րդ փողոց, N 33․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
05 օգոստոսի 2020
ք.Եղվարդ