ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 օգոստոսի 2020 թվականի N 916
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ, 18-րդ կետերի, 22.1-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 48-րդ կետի, հիմք ընդունելով Արարատ Ղարիբյանի կողմից 2020 թվականի հուլիսի 29-ին Եղվարդ համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, ԱՁ Ստյոպա Աբգարյանի կողմից տրված եզրակացությունը, և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0032-0002 կադաստրային համարի տակ գտնվող, սեփականության իրավունքով Արարատ Պողոսի Ղարիբյանին պատկանող հողամասում 1997-1999 թվականներին ինքնակամ կառուցված 42.09 քմ արտաքին մակերեսով անասնագոմը և 12.77 քմ պարիսպը ճանաչել օրինական անվճար կարգով:
2.Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0032-0002 կադաստրային համարի տակ գտնվող հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված 5.32 քմ արտաքին մակերեսով զուգարանը ճանաչել օրինական:
3.Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 07-029-0032-0002 կադաստրային համարի տակ գտնվող, սեփականության իրավունքով Արարատ Պողոսի Ղարիբյանին պատկանող հողամասին և շինություններին տրամադրել հետևյալ հասցեն` Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 5-րդ փողոց N 5:
4․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 8300 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
06 օգոստոսի 2020
ք.Եղվարդ