ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2019 թվականի N 954
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2019 թվականի օգոստոսի 21-ին Արտաշես Ղարիբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտաշես Էդիկի Ղարիբյանի դիմումը և թույլատրել նրան գյուղ Զովունի, 16-րդ փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0002-0009 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17032017-07-0096) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել քաղաքացի Արտաշես Էդիկի Ղարիբյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ` Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
21 օգոստոսի 2019
ք.Եղվարդ