Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 օգոստոսի 2020 թվականի N 907

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ որոշում եմ.

1․Շահանե Սերյոժայի Ղազարյանին թույլատրել իր սեփականությունը հանդիսացող, Եղվարդ համայնքի Զորավան գյուղում  գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 29062020-07-0088) 07-031-0222-0013 կադաստրային համարի 1.617 հա  գյուղատնտեսական նշանակության հողամասից 4000 քմ-ի  վրա կառուցելու ջերմոցային տնտեսություն:

2.Կառուցապատման համար նախատեսված 4000 քմ հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:

3.Հողի սեփականատեր Շահանե Սերյոժայի Ղազարյանին՝ կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանի վրա:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

05 օգոստոսի 2020
ք.Եղվարդ