Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2020 թվականի N 54

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.

1.Բավարարել Յուրիկ Հովհաննեսի Բաղդասարյանի  դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0080-0054 կադաստրային ծածկագրի հողամասում  (անշարժ գույքի նկատմամբ  իրավունքների պետական գրանցման վկայական N 16092019-07-0035) բնակելի տան  կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։

2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը: 

3․Պարտավորեցնել քաղաքացի Յուրիկ Հովհաննեսի Բաղդասարյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                            Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

24 հունվարի 2020
ք.Եղվարդ