Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Պետական բյուջեից Եղվարդ քաղաքի հանգստի գոտու կառուցման, Զովունի գյուղի մի շարք փողոցների կոյուղագծի կառուցման, Եղվարդ քաղաքի Սաֆարյան, Նար-Դոս, Աբովյան, Ղազարյան, Զաքարյան փողոցների հիմնանորոգման, Բուժական գյուղի 1-ին փողոցի հիմնանորոգման և Արագյուղ վարչական տարածքի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգման համար կատարվող ներդրումների նպատակով Եղվարդ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 10-ի << Եղվարդ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 93-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում՝
ա. պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) հոդվածի <<0.0>> թիվը փոխարինել <<477143.923>> թվով,
բ. հողի իրացումից մուտքեր հոդվածի <<538000.0>> թիվը փոխարինել <<1138000.0>> թվով,
գ. այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր հոդվածի <<36000.0>> թիվը փոխարինել <<88704.877>> թվով:
2) Բյուջեի ծախսային մասում ՝
ա. 1.1-1 ծրագրի 5113 հոդվածի <<122855.4>> թիվը փոխարինել <<272040.8>> թվով,
բ. 4.5-1 ծրագրի 5113 հոդվածի <<200000.0>> թիվը փոխարինել <<659787.72>> թվով,
գ. 5.2-1 ծրագրի 5112 հոդվածի <<22500.0>> թիվը փոխարինել <<299384.5>> թվով,
դ. 8.6-1 ծրագրի 5112 հոդվածի <<0.0>> թիվը փոխարինել <<243991.2>> թվով: |