Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ.
1.Բավարարել Աստղիկ Ռոբերտի Կարապետյանի դիմումը քաղաք Եղվարդ, Չարենցի փողոց, 166/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0197-0040 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27082019-07-0044) բնակելի տան, առևտրի սրահի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել քաղաքացի Աստղիկ Ռոբերտի Կարապետյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի <<Կառուցապատման աշխատանքներ կատարելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու մասին> N 1048 որոշումը: