Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 29-ի <<Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 8 որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից: |