|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2020 թվականի N 44 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 21870618 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 30-րդ փողոց 35/1 հասցեում գտնվող, 07-029-0271-0022 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.19118 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 596.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 54.0 քմ արտաքին մակերեսով էլեկտրաենթակայանը, 0.46 քմ պարիսպը, 7.03 քմ պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին |
Կողմ -3 ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | Դեմ -2 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Ձեռնպահ -3 ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|