Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 3965988 դրամ ընդհանուր գնով օտարել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 40-րդ փողոց, թիվ 3/2 հասցեում գտնվող, 07-029-0020-0142 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.08 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 46.05 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 20.64 քմ պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: |