Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1. Եղվարդ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 26-ի <<2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում՝
ա. <<Հողի իրացումից մուտքեր>> հոդվածի <<230903.426>> թիվը փոխարինել <<310903.426>> թվով:
2) Բյուջեի ծախսային մասում ՝
ա. 4.5-5 ծրագրի 5112 հոդվածի <<28500.0>> թիվը փոխարինել <<58500.0>> թվով,
բ. 6.4-1 ծրագրի 5112 հոդվածի <<9200.0>> թիվը փոխարինել <<59200.0>> թվով:
|