Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի` Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34, 35 կետերով սահմանված պայմաններով, ուղղակի վաճառքի միջոցով 3071880 դրամ ընդհանուր գնով օտարել քաղաք Եղվարդ, Կնունյանց փողոց, 1-ին նրբանցք, թիվ 25 հասցեում գտնվող, 07-004-0224-0007 կադաստրային համարի տակ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.071 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և նրա վրա առկա 117,6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 4,0 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 3,6 քմ արտաքին մակերեսով սանհանգույցը, 32,8 քմ մակերեսով ծածկոցը և 17,6 քմ մակերեսով պարիսպը կառուցապատումն իրականացրած անձին: