|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2019 թվականի N 20 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ քաղաքի մի խումբ բնակիչների կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը՝ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը այն ինքնակամ զբաղեցրած չորս ընտանիքներին անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. Հիմք ընդունել այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շինությունը դիմումատու բնակիչների կողմից զբաղեցվել է ապօրինի կերպով, չկան խորքային ուսումնասիրություններ շինության վթարայնության, ինչպես նաև այն զբաղեցրած ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ, նաև այն հանգամանքը, որ համայնքում առկա են նմանատիպ այլ ինքնակամ զավթումների դեպքեր և հարցը պահանջում է ընդհանուր միասնական իրավաչափ մոտեցում, նշված կառույցն անհատույց կամ վարձակալության իրավունքով տրամադրելը ներկա փուլում համարել ոչ նպատակահարմար: |
Կողմ -9 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|