Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ քաղաք Եղվարդ, Երևանյան 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող Եղվարդի արվեստի դպրոցի շենքի առաջին հարկի թիվ 7 տարածքը՝ 170,1 քմ մակերեսով, 3 տարի ժամկետով, շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, ժամը 16:00-ից մինչև 21:30 ժամկետով որպես մարզասրահ օգտագործելու նպատակով ԱՁ Ջավահիր Գագիկի Մկրտչյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի դիմաց 200 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 34020 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին ԱՁ Ջավահիր Գագիկի Մկրտչյանի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: