Այսօր: Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 562
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Հուլիս 27 - Օգոստոս 10
ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿ
2020,Հուլիս 20 - Օգոստոս 28
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019,Հունիս 14 - 2022,Հոկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.06.20 «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան շարունակվում է

Այսօր վաղ առավոտից Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի վարչական ղեկավարները դիմակներ բաժանեցին խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում՝ գյուղերում և Եղվարդ քաղաքում: Ակցիայի մասնակիցները հորդորեցին քաղաքացիներին զգոն լինել, պահպանել հակահամաճարակային կանոնները և տնից դուրս գալիս պարտադիր կրել դիմակ:
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակը կնահանջի միայն այն դեպքում, եթե մեզնից յուրաքանչյուրը գիտակցի սեփական պատասխանատվության կարևորությունը և խստագույնս պահպանի պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

24.06.20 «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան Եղվարդում
Այսօր Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները, միանալով ՀՀ կառավրության նախաձեռնած «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիային, դիմակներ են բաժանել բազմաբնակարան շենքերի բակերում, փողոցներում, խանութներում և հորդորել քաղաքացիներին անպայման կրել դրանք և պահպանել հակահամաճարակային կանոնները:Հայաստանում կորոնավիրուսային վարակը դեռ չի նահանջել, և Եղվարդի համայնքապետարանը կոչ է անում քաղաքացիներին խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունում դիմակ կրելը պարտադիր է մայիսի 25-ից, իսկ չկրողները տուգանվում են 10 000 դրամով:Եղվարդի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, օժտված լինելով անհատական ... Մանրամասն
08.06.20 ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀՈՐԴՈՐԸ

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճը՝ կրկին խնդրում և հորդորում ենք խստագույնս պահպանել պարետատան սահմանած անվտանգության կանոնները, բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, ժողովներն ու հավաքները, պահպանել նվազագույնը 1,5 մետր սոցիալական հեռավորություն, կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոց:

Բոլորին մաղթում ենք առողջություն։

08.06.20 ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման նպատակով Եղվարդ համայնքում ձևավորված համապատասխան աշխատանքային մասնագիտական խմբի անդամները ամենօրյա վերահսկողական շրջայցեր են իրականացնում համայնքի տարածքում գործող կազմակերպություններում, առևտրի կետերում և մարդաշատ վայրերում: Խմբի անդամները կազմակերությունների, խանութների աշխատակիցներին հորդորում են խստագույնս հետևել ՀՀ Պարետի ցուցումներին, կրել դիմակներ ու ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն և առանց պաշտպանիչ միջոցների հաճախորդների մուտքն արգելել:

Առո՛ղջ եղեք։

09.05.20 Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի Եռատոնի ուղերձը
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ փառահեղ հաղթանակների և մեծ ձեռքբերումների ամիս է: Իսկ մայիսի 9-ին մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի գրավման և Արցախի պաշտպանության բանակի տարեդարձը: Այս նվիրական եռատոնն իր մեջ ներառում է մեր ժողովրդի հարատևման խորհուրդն ու ազատատենչ ձգտումները: Ամեն տարի այս օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում կյանքի գնով հաղթանակներ կերտած մեր հայորդիների հիշատակին և մեծարում ենք մեր կողքին ապրող կենդանի հերոսներին:Շնորհավորում եմ Հայրենական պատերազմի մեր սիրելի վետերաններին` Իվան Թադևոսյանին և Հայկազ Ղարիբյանին, ովքեր ֆաշիզմի ... Մանրամասն
23.04.20 Հանրային լսումներ
2020 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում: Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ մասնակիցների թիվը սահմանափակ էր. նիստին մասնակցում էին Եղվարդ խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ների տնօրենները, համայնքապետարանի աշխատակիցներ: Նիստը վարում էր Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Օրակարգում՝ Եղվարդի հանգստի գոտու կառուցման, Արագյուղի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգման, Եղվարդի Սաֆարյան, Նար-Դոս, Աբովյան, Ղազարյան, Զաքարյան փողոցների հիմնանորոգման, Բուժական գյուղի 1500մ ճանապարհի ասֆալտապատման, Զովունի գյուղում կոյուղագծի կառուցման սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումն ... Մանրամասն
20.04.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ.
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի վերաբերյալ հասանելի բացատրական նյութերին կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում։
Անհրաժեշտության դեպքում համայնքապետարանի աշխատակազմը պատրաստակամ է մեկնաբանություններով և նամակներով աջակցել քաղաքացիներին՝ հայտերը լրացնելիս տեխնիկական խնդիրները հաղթահարելու հարցում։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր և տեսահոլովակներ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner