Այսօր: Շաբաթ, 6 Հունիսի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 766
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.20 Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի Եռատոնի ուղերձը
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:Մայիսը մեր ժողովրդի պատմության մեջ փառահեղ հաղթանակների և մեծ ձեռքբերումների ամիս է: Իսկ մայիսի 9-ին մենք տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի գրավման և Արցախի պաշտպանության բանակի տարեդարձը: Այս նվիրական եռատոնն իր մեջ ներառում է մեր ժողովրդի հարատևման խորհուրդն ու ազատատենչ ձգտումները: Ամեն տարի այս օրը մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում կյանքի գնով հաղթանակներ կերտած մեր հայորդիների հիշատակին և մեծարում ենք մեր կողքին ապրող կենդանի հերոսներին:Շնորհավորում եմ Հայրենական պատերազմի մեր սիրելի վետերաններին` Իվան Թադևոսյանին և Հայկազ Ղարիբյանին, ովքեր ֆաշիզմի ... Մանրամասն
23.04.20 Հանրային լսումներ
2020 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11։00-ին Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում: Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ մասնակիցների թիվը սահմանափակ էր. նիստին մասնակցում էին Եղվարդ խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ների տնօրենները, համայնքապետարանի աշխատակիցներ: Նիստը վարում էր Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը: Օրակարգում՝ Եղվարդի հանգստի գոտու կառուցման, Արագյուղի մշակույթի տան և բակային տարածքի հիմնանորոգման, Եղվարդի Սաֆարյան, Նար-Դոս, Աբովյան, Ղազարյան, Զաքարյան փողոցների հիմնանորոգման, Բուժական գյուղի 1500մ ճանապարհի ասֆալտապատման, Զովունի գյուղում կոյուղագծի կառուցման սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումն ... Մանրամասն
20.04.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ.
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի վերաբերյալ հասանելի բացատրական նյութերին կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում։
Անհրաժեշտության դեպքում համայնքապետարանի աշխատակազմը պատրաստակամ է մեկնաբանություններով և նամակներով աջակցել քաղաքացիներին՝ հայտերը լրացնելիս տեխնիկական խնդիրները հաղթահարելու հարցում։ 

13.04.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների և կազմակերպությունների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով աշխատանքային ժամերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արտաժամյա, համայնքապետարանում գործում են հետևյալ աշխատանքային և բջջային հերթապահ հեռախոսահամարները։
Քաղաքացիները և կազմակերպությունները խորհրդատվության և հրատապություն ունեցող խնդիրների լուծման նպատակով կարող են դիմել համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ yeghvard.kotayq@mta.gov.am և համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով՝ www.yeghvard.am։

06.04.20 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Հարգելի՛ բնակիչներ.

Առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում ձեր այցը համայնքապետարան բացառելու նպատակով մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես կարող եք, համայնքի կայքից օգտվելով, առցանց դիմել համայնքապետարան։

02.04.20 Հայտարարություն
Եղվարդ համայնքի այն բնակիչներին, ովքեր մինչև 2020թ. մարտի 16-ը ունեցել են եկամտի որևէ աղբյուր՝ օրավարձով աշխատանք կամ նմանատիպ այլ եկամտի աղբյուր, որից զրկվել են համաճարակի և արտակարգ դրության պատճառով՝ հայտնվելով սոցիալապես ծանր վիճակում (բացի ընտանեկան նպաստ ստացողներից), խնդրում ենք իրենց տվյալները գրանցելու համար զանգահարել՝☑️Եղվարդ քաղաքի բնակիչները՝ (0224) 2 24 81 հեռախոսահամարով,☑️Զովունիի բնակիչները՝ (0224) 6 00 47 հեռախոսահամարով,☑️Զորավանի բնակիչները՝ (094) 01 77 01 հեռախոսահամարով (վարչական ղեկավար Բաղդասար Թովմասյանին),☑️Արագյուղի բնակիչները՝ (077) 47 57 96 հեռախոսահամարով (վարչական ղեկավար Զորիկ Տիգրանյանին),☑️Բուժականի բնակիչները՝ (077) 19 18 81 հեռախոսահամարով (վարչական ... Մանրամասն
25.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ․
Համաձայն պարետի 24․03․2020թ․ թիվ 15 որոշման՝ 2020 թվականի մարտի 25-ից սահմանափակվում է Եղվարդի համայնքապետարանի աշխատակազմի գործունեությունը, սահմանվում է ծառայությունների մատուցման աշխատանքային ժամեր՝ 09:00-13:00։ Կոչ ենք անում․
☑️ համայնքապետարան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում,
☑️ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, կրել դիմակներ,
☑️ օգտվել համայնքապետարանի պաշտոնական կայքի առցանց ծառայությունից, պաշտոնական էլեկտրոնային փոստից (www.yeghvard.am, yeghvard.kotayq@mta.gov.am):
ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner