Այսօր: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1349
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.07.19 Մեկնարկեց ամառային զորակոչը
Այսօր առավոտյան Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը մարդաշատ էր: ՀՀ ԶՈՒ 2019 թվականի՝ երեկ մեկնարկած ամառային զորակոչի տարածքային առաջին հավաքն այստեղ էր բերել Եղվարդ համայնքի և հարակից բնակավայրերի տասնյակ նորակոչիկների, որոնց ճանապարհելու էին եկել ընկերները, հարազատները և, ինչպես միշտ, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ ամբողջ համայնքով նորակոչիկներին ծառայության ճանապարհելու բարի ավանդույթ դարձած միջոցառումն արդեն երկրորդ անգամ իրականացվում է Եղվարդի մայր եկեղեցու հարյուրամյա պատերի ներքո: Միջոցառմանը ներկա էին նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Ա. Բարսեղյանը, ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինվորական կոմիսար Հ. Հովհաննիսյանը,  Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Նաիրիի ... Մանրամասն
01.07.19 Ավարտական հանդեսներ Եղվարդ համայնքի մանկապարտեզներում
Հունիսը Եղվարդ խոշորացված համայնքում մի յուրատեսակ բերքահավաքի շրջան էր: Արվեստի դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգներին զուգահեռ համայնքի մանկապարտեզներում տեղի ունեցան ավագ խմբերի ավարտական հանդեսները: Եղվարդի թիվ 1 և Զովունիի մանկապարտեզների 150-ից ավելի սաներ, դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, պարուսույցների, տնօրենների ու մյուս աշխատակիցների և, իհարկե, համայնքապետարանի համատեղ աշխատանքի շնորհիվ, հաջողությամբ ավարտեցին կրթության առաջին՝ նախադպրոցական փուլը, և 2019 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոց ոտք կդնեն նախնական կրթության մեծ պաշարով:Պետք է փաստել, որ Եղվարդ համայնքում նախադպրոցական կրթությունն իսկապես արժևորվում է և գտնվում է հասարակության ու համայնքապետարանի ուշադրության կենտրոնում: ... Մանրամասն
27.06.19 Տարեվերջյան հաշվետու համերգներ համայնքի արվեստի դպրոցներում
Ս. թ. հունիսի 27-ին Եղվարդի արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ տարեվերջյան մեծ հաշվետու համերգը, որին մասնակցեցին դպրոցի բոլոր երաժշտական բաժինները: Իսկ նախօրեին կայացել էր Եղվարդ համայնքի Զովունի գյուղի երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետուն՝ առաջինը նախորդ տարի հիմնովին վերանորոգված դպրոցի դահլիճում: 2018-2019 ուսումնական տարին աննախադեպ էր համայնքի արվեստի դպրոցների համար. տարվա ընթացքում երկու դպրոցների սաները մարզային, հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոններից վերադարձան բազմաթիվ մրցանակներով, որոնց զգալի մասը՝ առաջին կարգի, հատուկ և լավագույն: Համերգներին, ինչպես միշտ, ներկա էր համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, ով անձամբ շնորհավորեց բոլոր մասնակիցներին՝ նրանց հանձնելով իրենց ... Մանրամասն
21.06.19 Կայացավ ևս մեկ երիտասարդական նախաձեռնություն
Ավարտվեց Եղվարդի երիտասարդական կենտրոնում կազմակերպված ծրագրավորման դասընթացը, որը մեկնարկել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Դասընթացը նախաձեռնել էին Եղվարդի երկու երիտասարդ ծրագրավորողներ՝ Վանիկ Սողոմոնյանը և Անի Սարգսյանը, որոնք որոշել էին իրենց գիտելիքները անհատույց փոխանցել հարազատ համայնքի իրենց տարեկիցներին և բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկություն և բավարար ունակություններ ունեին ամենաարդիական և ամենապահանջված մասնագիտության այբն ու բենը յուրացնելու: Եղվարդի երիտասարդների նախաձեռնությունը, ինչպես միշտ, հավանության արժանացավ համայնքի ղեկավարի կողմից, և ծրագրավորման անվճար դասընթացը կազմակերպվեց Եղվարդի համայնքապետարանի աջակցությամբ և հովանավորությամբ: Դասընթացին մասնակցած 15 երիտասարդներից ... Մանրամասն
08.06.19 Համապետական շաբաթօրյակ

Հերթական համապետական շաբաթօրյակը Եղվարդ խոշորացված համայնքում մեկնարկեց վաղ առավոտից: Համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվեց մաքրման և աղբահանման մեծածավալ աշխատանք: Օգտագործվեցին անհրաժեշտ գործիքներ և տեխնիկա: Շաբաթօրյակին մասնակցում էին համայնքի բոլոր կրթօջախների, պետական և ոչ պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Շաբաթօրյակին իր ակտիվ մասնակցությունն ունեցան նաև համայնքապետարանի աշխատակիցները՝ մաքրելով Եղվարդի կենտրոնական հատվածում գտնվող նախկին քաղաքային լճակը և նրան հարող տարածքները: Համայնքում իրականացվող մաքրման և բարեկարգման աշխատանքները համակարգվում էին համայնքապետարանի կողմից:

01.06.19 Երեխաների պաշտպանության օրը
Ամեն տարի հունիսի 1-ը Եղվարդում նշվում է մեծ խանդավառությամբ: Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել Եղվարդի արվեստի դպրոցում: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Սկզբում դպրոցի դահլիճում ելույթ ունեցան տարբեր բաժինների առաջին դասարանցիները, այնուհետև միջոցառումը տեղափոխվեց դպրոցի բակ, որտեղ ցուցադրված էին արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սաների աշխատանքները: Բացօթյա տոնական համերգին մասնակցեցին վոկալի, դաշնամուրի, էստրադային բաժինների շնորհալի աշակերտները, քանոնահարների, դուդուկահարների և դհոլահարների համույթները, պարային խմբերը: Միջոցառման վերջում արվեստի դպրոցի տնօրեն Լիպարիտ Մանյանը տարվա շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները: Երեխաների ... Մանրամասն
16.05.19 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ <<ԵՍ ԵՄ>> ԵՎ <<ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ>> ԾՐԱԳՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Պարտադիր զինվորական ծառայության զորա­կոչի անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի Ν 1132 որոշման հա­մա­ձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմի­սա­րիատներում սկսվել են 2019 թվականի ամառային զորակոչի նախա­պատ­րաստական աշխատանքները, որի շրջանակներում, նույն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կատարվում է նաև պաշտպանության նախարարության կողմից իրակա­նաց­վող ծրագրերի «Ես եմ», «Պատիվ ունեմ», կազմակերպվող սպայա­կան դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունե­լու­թյան պայմանների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner