Այսօր: Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020թ.
Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.10.20 ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՉԸ
 Պատերազմ է․․․Վճռորոշ և ճակատագրական պատերազմ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության, աշխարհասփյուռ հայության դեմ։ Մեր դարավոր թշնամու կողմից սանձազերծված հերթական ոտնձգությունն ակնհայտորեն Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու վաղուց մշակված ծրագիրն է։ Ձեռագիրը նույնն է։Կրկին խաթարվել է մեր հայրենիքի սահմանների հարաբերական անդորրը, կրկին հայոց վիրավոր հողը տնքում է հայ զինվորի թափված արյունից․․․Ոտքի է կանգնել ողջ հայությունը, աշխարհի առաջադեմ մարդկությունը, որպեսզի թուրք-ազերիների հերթական ցեղասպանությունից պաշտպանի հայ ժողովրդին։  Ինչպես միշտ, հայ ժողովուրդն աշխարհին զարմացրեց իր կամքով, համախմբվածությամբ և միասնականությամբ, հայրենիքի համար կյանքը նվիրաբերելու իր պատրաստակամությամբ։Հայը ... Մանրամասն
21.09.20 Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով հաստատեց ազատ և անկախ ապրելու և արարելու իր իրավունքը: Իսկ հետագա 29 տարիների ընթացքում համառ պայքարով, իր առջև ծառացած բոլոր փորձությունները պատվով հաղթահարելու կամքով և բացառիկ ունակությամբ վերջնականապես ամրագրեց իր տեղն ու դերը համաշխարհային  քաղաքակրթության նորագույն պատմության էջերում:Անկախությունը լոկ կարգավիճակ չէ կամ միջազգային ատյաններում ճանաչելի և լսելի լինելու պայման: Անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն է և հերոս հայորդիների արյան գնով ձեռք բերված մեծագույն արժեք, որը պահպանելն ու հաջորդ սերունդներին ... Մանրամասն
04.09.20 Փրկարարի օր
Սեպտեմբերի 4-ը մեր հանրապետությունում նշվում է որպես հայ փրկարարի օր: Այսօր Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյանը մասնագիտական տոնի կապակցությամբ համայնքապետարանի կողմից Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներին հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված համայնքային միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Պարոն Հարությունյանը համայնքի ողջ բնակչության անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին և նրանց փոխանցեց համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ նշելով, որ համայնքապետարանը բարձր է գնահատում փրկարարի անձնվեր աշխատանքը: Եղվարդի հրշեջ-փրկարարական ... Մանրամասն
25.08.20 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Ս/թ սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին Կոտայքի մարզպետարանը կազմակերպում է գրականության ոլորտում երիտասարդ ստեղծագործողների մարզային փառատոն-շնորհանդես, որի նպատակն է հայտնաբերել, խրախուսել, աջակցել և հանրությանը ճանաչելի դարձնել գրական ձիրքով օժտված մարզի երիտասարդներին, նրանցից առավել շնորհալիների ստեղծագործությունները հրատարակել մեկ ընդհանուր ժողովածուի տեսքով և շնորհանդեսի միջոցով նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը, խթանել և աշխուժացնել մարզի գրական-մշակութային կյանքը: Փառատոնին կարող են մասնակցել բանաստեղծական ձիրքով օժտված մարզի 16-35 տարեկան բնակիչները: Ներկայացվող ստեղծագործությունների թիվը չպետք է գերազանցի սահմանված չափաքանակը` մեկ պոեմ կամ հատված պոեմից (ութ ... Մանրամասն
05.08.20 «Յոթը սարի ետևում…»
«Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ն նախաձեռնել են «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը, որին կարող են մասնակցել հայրենի բնաշխարհի, հուշարձանների պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող պատանիներ և երիտասարդներ: Նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրայնացմանը:Հաշվի առնելով COVID-19 համաճարակի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը` մրցույթ- նախագծի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն ՀՀ պարետի որոշումներից բխող անվտանգության կանոններն ... Մանրամասն
27.06.20 «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան շարունակվում է

Այսօր վաղ առավոտից Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները և համայնքի վարչական ղեկավարները դիմակներ բաժանեցին խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում՝ գյուղերում և Եղվարդ քաղաքում: Ակցիայի մասնակիցները հորդորեցին քաղաքացիներին զգոն լինել, պահպանել հակահամաճարակային կանոնները և տնից դուրս գալիս պարտադիր կրել դիմակ:
Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակը կնահանջի միայն այն դեպքում, եթե մեզնից յուրաքանչյուրը գիտակցի սեփական պատասխանատվության կարևորությունը և խստագույնս պահպանի պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները:

24.06.20 «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան Եղվարդում
Այսօր Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցները, միանալով ՀՀ կառավրության նախաձեռնած «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիային, դիմակներ են բաժանել բազմաբնակարան շենքերի բակերում, փողոցներում, խանութներում և հորդորել քաղաքացիներին անպայման կրել դրանք և պահպանել հակահամաճարակային կանոնները:Հայաստանում կորոնավիրուսային վարակը դեռ չի նահանջել, և Եղվարդի համայնքապետարանը կոչ է անում քաղաքացիներին խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունում դիմակ կրելը պարտադիր է մայիսի 25-ից, իսկ չկրողները տուգանվում են 10 000 դրամով:Եղվարդի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, օժտված լինելով անհատական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր և տեսահոլովակներ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1

(0224) 2-11-10

yeghvard.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner