<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 19.11.2014 թվականի <<Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին>> N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի հուլիսի 10-ին, ժամը 12։00-ին Եղվարդի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային լսումների առաջին փուլը:
Օրակարգում՝ <<ԱՐՄՕՅԼ>> ՓԲԸ-ի կողմից քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի N 129 հասցեում նախատեսվող նավթամթերքի և բիտումի արտադրության գործարանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։
Փաստաթղթերին կարող եք տեղեկանալ՝ <<ԱՐՄՕՅԼ> ՓԲԸ, հեռ.՝ +374-10-360020, +374-10-360019, +374-10-373700.
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: