Եղվարդ խոշորացված համայնքի հարգելի՛ համաքաղաքացիներ․
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին անց է կացվելու համապետական շաբաթօրյակ։
Կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին ակտիվորեն մասնակցել փողոցների, բակերի, ճանապարհների սանմաքրման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին։
Անհրաժեշտության դեպքում համայնքապետարանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ տեխնիկա և աջակցել աղբի տեղափոխման հարցում։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Եղվարդի համայնքապետարանի <<Բարեկարգում և բնակֆոնդ գրասենյակ>>։
Հեռ․ 077 24-38-31