ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Եղվարդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2021 թվականի սեպտեմբերի 19-ին Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում կայանալու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար:
Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն:
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնություններին:
Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով: Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:
Մրցավազքը նախատեսված է իրականացնել մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40կմ):
Մրցաշարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով:
Մանրամասների և գրանցվելու համար դիմել Եղվարդի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի բաժին կամ զանգահարել
(0224) 2-26-28, (033) 22- 02-44 հեռախոսահամարներով:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021 թվականի սեպտեմբերի 8-ը
|