08.03.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա ՝ Մարտի 8-ի առթիվ։Մեր ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է ընտանիքի հենասյունը և անսահման նվիրյալը, օջախի շենացողն ու իրական պահապանը, սերնդեսերունդ ազգային արժեքների փոխանցողն ու հայապահպանության կրողը։Սիրելի´մայրեր, այսօր աշխարհում հայի անունը բարձր պահող անվանի հայորդիների հաջողություններում ծանրակշիռ ներդրում ունեք ձեր իմաստության, խոհեմության, տոկունության և նվիրվածության շնորհիվ։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, եղեք բոլորիս կողմից սիրված, գնահատված և հոգատարությամբ շրջապատված։Իմ խորին ակնածանքի և երախտագիտության խոսքն եմ հղում մեր հերոսածին մայրերին, ովքեր դաստիարակել ...
Մանրամասն |
|
12.02.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
Նաիրիի հանայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հանրային քննարկումը:Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը: Հանրային քննարկմանը ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարները, Նաիրի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները, համայնքի ակտիվ բնակիչները: Նաիրիի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Սիրանուշ Նիկողոսյանը մանրամասն ներկայացրեց Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ Կարինե Սարոյանն էլ ներկայացրեց ...
Մանրամասն |
|
28.01.24
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։Մեր ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ` իր կազմավորման օրվանից լինելով հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում, հանդիսանալով պետականության ամենակարևոր նվաճումներից, դառնալով հոգատարության, վստահության և հպարտության պատճառ։ Հայ ժողովուրդն իր զինվորին, սպային անվերապահորեն նվիրել և նվիրում է իր սերն ու ակնածանքը, հպարտանում հայրենիքին նրանց մատուցած հերոսական ծառայությամբ։Բանակն իր կայացման տարիների ընթացքում անցել է բարդ ու դժվարին, հաղթանակներով, ձեռքբերումներով ...
Մանրամասն |
|
08.01.24
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանը, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Զորավան և Բուժական վարչական շրջանների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքի պետ, գնդապետ Արարատ Մանուչարյանը բոլորի անունից հայրենիքի պաշտպանությանը մեկնող նորակոչիկներին հորդորեց լինել խոհեմ, ծառայության ...
Մանրամասն |
|
31.12.23
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
Նաիրի համայնքի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Բոլորիս ընտանիքներում թող լինի առողջություն, համերաշխություն, բարեկեցություն, սեր, փոխըմբռնում, հանդուրժողականություն, հոգատարություն միմյանց նկատմամբ, թող հաջողությունները բազմաթիվ լինեն, դժվարությունները՝ հաղթահարելի։Մեզ բոլորիս, մեր երկրին և աշխարհին նախ և առաջ մաղթում եմ կայուն և երկարատև խաղաղություն, մեր ժողովրդին՝ անվտանգ արտաքին ոտնձգություններից ապահով, անցած վերքերը բուժելու, դժվար մարտահրավերին դիմակայելու տարի։Տարեմուտի այս օրերն անցած տարին ամփոփելու, արվածը գնահատելու, բացթողումների վրա խորհելու, նոր ծրագրեր կազմելու համար են։Անցնող տարին մեր համայնքի համար եղել ...
Մանրամասն |
|
07.12.23
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Այսօր Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի առջև: Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը կատարեց հոգեհանգստի արարողություն, ներկաներն աղոթեցին երկրաշարժի անմեղ զոհերի հոգու հանգստության համար։
|
|
01.12.23
ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
Այսօր Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսում։Նիստը վարում էր Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը, ներկա էին Նաիրի համայնքի Զովունի, Զորավան, Քասախ, Սարալանջ, Արագյուղ, Բուժական վարչական շրջանների ղեկավարները, համայնքի ՀՈԱԿ-ների տնօրենները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, բնակիչներ։ Նաիրիի համայնքապետարանի ֆինանստնտեսագիտական բաժնի պետ Սիրանուշ Նիկողոսյանը մանրամասն ներկայացրեց Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը, կատարվելիք ծրագրերի համար նախատեսված ֆինանսական ծախսերը։ Եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի պետ Կարինե Սարոյանը ներկայացրեց Նաիրի համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |