Գիտե՞ք արդյոք որ
  • Մովսես Եղվարդեցի կաթողիկոսը հանդիսանում է Լևոն Շանթի հին աստվացներ դրամայի վանահոր կերպարի նախատիպը
  • Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • Հունիսի մեկըԵրեխաների պաշտպանության օրը Եղվարդում 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երկրի վաղվա տերը երեխաներն են, և լուսավոր ու պայծառ է այն երկրի ապագան, որն ունի առողջ սերունդ... Եղվարդի քաղաքապետարանն ամեն տարի այս օրը քաղաքում մանուկների համար տոնական մթնոլորտ է ստեղծում:Քաղաքապետարանի բակում, երաժշտության հաճելի հնչունների ներքո մանուկները զբաղված էին իրենց սիրելի...
  • 65 ամյակ65 ամյակին` 65 հազար դրամՏոնի նախօրեին Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը, փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը, օգնական Աշոտ Ավետիսյանը այցելեցին համայնքի 16 վետերաններին: Վերջիններս նրանց դիմավորեցին մեդալներով ու շքանշաններով զարդարված տոնական հանդերձներով: Այդ օրը ավելացավ ևս մեկը` Մեծ հաղթանակի 65 –րդ տարեդարձը խորհրդանող ՀՀ պաշտպանության նախարարության մեդալը: Քաղաքապետը վետերաններին հանձնեց նաև շնորհավորական բացիկներ և խորհրդանշական գումար`65 հազարական դրամ: Վետերանների աչքերում անթաքույց հպարտություն կար… - Տարիներ առաջ այս արարողությունը...
  • ԾառատունկԾառատունկ երիտասարդների մասնակցությամբ Ապրիլի 25-ին ՙԵղվարդ՚ երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծառատունկ,որին մասնակցեցին նաև ՙՄիասին՚ երիտասարդական շարժման Եղվարդցի մասնակիցները:Ծառերը տրամադրել էր Եղվարդի քաղաքապետարանը: Ծառատունկը կազմակերպվել էր Եղվարդի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրին հարակից պուրակում: Վերջին ժամանակահատվածում Եղվարդի երիտասարդները ակտիվ գործունեություն են ծավալում, շնորհիվ ՙԵղվարդ՚ ՀԿ- ի ակտիվ անդամների:Կազմակերպված միջոցառման մասնակիցների...
  • ՏաղանդըԵղվարդի երիտասարդների նվաճումները շարունակվում ենԵղվարդում սկսվել Է տաղանդավոր երիտասարդների հաջողությունների հոսք: Նրանցից մեկն է երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյանը, ով լինելով բավականին երիտասադ, արդեն հասցրել է բեմ բարձրանալ մեծ դերասանների հետ և նվաճել շատերի սրտերը: Ուսման հետ համատեղ նա նաև ՙԵրիտասարդական փորձարարական թատրոնի՚ դերասան է: Հասցրել է հանդես գալ տարբեր ներկայացումներում, ֆիլմերում և բազմասերիանոց hեռուստասերիալներում: Թերևս նա միակ դերասանը չէ, ով ներկայացնում է Եղվարդը Երևանյան թատրոններում, սակայն երիտասարդ սերնդի...
  • Մայիսի 9-ըՄայիսի 9-ը Եղվարդում Եղվարդի Մեծ հայրենականի զոհերի հուշարձանի տարածքը նախորդ տարիների համեմատ ավելի մարդաշատ էր: Քաղաքապետ Նորայր Սարգսյանը, մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնատար այլ անձինք, հանրապետության տարբեր վայրերից ժամանած հյուրերը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Հովնան / Մաթևոսյան / քահանան հիշատակի աղոթք ասաց: Տոնական միջոցառումը բացեց Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:...

Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից: Այն գտնվում է Արա լեռան ստորոտում Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք: 

Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու` կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ` 574թ., ապա 603թ., հայ ազատագրական պատերազմի հետ: Եղվարդի մոտ տեղի է ունեցել երեք նշանավոր ճակատամարտ, որոնցից առաջինը ավանդական է` կապված հայոց արքա Արա Գեղեցիկի և Ասորեստանի լեգենդար թագուհի Շամիրամի անունների հետ: Երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել 603թ-ին` Փոկաս կայսեր և պարսից միջև, իսկ երրորդը` 1735թ.` Նադիր շահի և օսմանցիների միջև:

Գրավոր տեղեկությունների համաձայն 14-րդ դարի սկզբներին Եղվարդը ավերակ վիճակում էր։ Այն վերականգնել են իշխան Ազիզբեկը և նրա կին Վաղախը` կառուցելով նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին: 

Հնում Եղվարդը եղել է գրչության կենտրոն: Այստեղ են ծնվել Մովսես Բ Եղվարդցի (897-898) և Մաշտոց Ա Եղվարդեցի կաթողիկոսները: 

Եղվարդ անվան ծագման մասին ժողովուրդը պահպանել է երկու ավանդություն, որոնցից մեկի համաձայն, Նոյի տապանից տեսնելով Արայի լեռան ստորոտից ջրի քաշվելը,՝ բացականչել են. «Եղև արդ»(ահա կատարվեց), որտեղից էլ ծագել է գյուղի անունը: Ըստ մյուս ավանդության, գյուղին կից ավերակ մենաստանում պահվում էր Քրիստոսի գեղարդը, որի պատճառով էլ այն կոչվել է Գեղարդ, իսկ հետո ձևափոխվել, դարձել Եղվարդ: 

Հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող լավաշ հացը: 

Եղվարդում կա քրիստոնեական ընդարձակ գերեզմանատուն, որտեղ կան 10—15-րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր: Գերեզմանատան հարավային մասում կան հսկա որձաքարերից շարված շինության հետքեր: Ըստ Թորոմանյանի, հեթանոսական ժամանակներում կառուցված այդ շինությունը հետագայում վերածվել է մատուռի: 

Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է 5-րդ դարի դահլիճ-եկեղեցին, որի ստորին մասը մասամբ պահպանվել է: 

Եղվարդից հյուսիս-արևելք` Արայի լեռան լանջին, 7-րդ դարում կառուցվել է Զորավոր եկեղեցին: 

Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը` կառուցված 1301թ-ին(2001թ-ին մեծ հանդիսությամբ նշվեց եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու 700 ամյակը, որին ներկա էին հոգևորականներ, մտավորականներ` ամբողջ հանրապետությունից, նաև համայքի ողջ բնակչությունը): 

Մինչև 1972թ. Եղվարդը ընդգրկվել է Աշտարակի շրջանի վարչական տարածքում, իսկ 1972թ. մարտից եղել է նոր կազմավորված Նաիրիի շրջանի կենտրոնը: 

1995թ. դեկտեմբեռի 1-ից Եղվարդ գյուղական բնակավայրին տրվել է հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ: 

Այժմ քաղաքն ունի 14725 բնակիչ, 3819 տնտեսություն: Գործում են երեք մսուր-մանկապարտեզ, երեք հանրակրթական և մեկ ավագ դպրոց: Գործում են նաև կենտրոնացված գրադարանային համակարգ, մեկ մարզադպրոց, մշակույթի տուն, արվեստի երկու դպրոց` «Կակաչ» և «Եղվարդ» պարային խմբակներով: 

Գործում են 58 ձեռնարկություններ, որոնք արտադրում են հացամթերք, կաթնամթերք, կոշկեղեն, մետադյա առարկաներ, շինանյութ և այլն: 

Բնակավայրում մշակվում են հացահատիկ , կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ: 

Եղվարդով են անցնում Արզնի-Շամիրամ ջրանցքը և Մասիս-Նուռնուս երաթգիծը:

Copyright © 2010 Yeghvard.am. Design by WebEx.