Գիտե՞ք արդյոք որ
  • Մովսես Եղվարդեցի կաթողիկոսը հանդիսանում է Լևոն Շանթի հին աստվացներ դրամայի վանահոր կերպարի նախատիպը
  • Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • Հունիսի մեկըԵրեխաների պաշտպանության օրը Եղվարդում 1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Երկրի վաղվա տերը երեխաներն են, և լուսավոր ու պայծառ է այն երկրի ապագան, որն ունի առողջ սերունդ... Եղվարդի քաղաքապետարանն ամեն տարի այս օրը քաղաքում մանուկների համար տոնական մթնոլորտ է ստեղծում:Քաղաքապետարանի բակում, երաժշտության հաճելի հնչունների ներքո մանուկները զբաղված էին իրենց սիրելի...
  • 65 ամյակ65 ամյակին` 65 հազար դրամՏոնի նախօրեին Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը, փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը, օգնական Աշոտ Ավետիսյանը այցելեցին համայնքի 16 վետերաններին: Վերջիններս նրանց դիմավորեցին մեդալներով ու շքանշաններով զարդարված տոնական հանդերձներով: Այդ օրը ավելացավ ևս մեկը` Մեծ հաղթանակի 65 –րդ տարեդարձը խորհրդանող ՀՀ պաշտպանության նախարարության մեդալը: Քաղաքապետը վետերաններին հանձնեց նաև շնորհավորական բացիկներ և խորհրդանշական գումար`65 հազարական դրամ: Վետերանների աչքերում անթաքույց հպարտություն կար… - Տարիներ առաջ այս արարողությունը...
  • ԾառատունկԾառատունկ երիտասարդների մասնակցությամբ Ապրիլի 25-ին ՙԵղվարդ՚ երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծառատունկ,որին մասնակցեցին նաև ՙՄիասին՚ երիտասարդական շարժման Եղվարդցի մասնակիցները:Ծառերը տրամադրել էր Եղվարդի քաղաքապետարանը: Ծառատունկը կազմակերպվել էր Եղվարդի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրին հարակից պուրակում: Վերջին ժամանակահատվածում Եղվարդի երիտասարդները ակտիվ գործունեություն են ծավալում, շնորհիվ ՙԵղվարդ՚ ՀԿ- ի ակտիվ անդամների:Կազմակերպված միջոցառման մասնակիցների...
  • ՏաղանդըԵղվարդի երիտասարդների նվաճումները շարունակվում ենԵղվարդում սկսվել Է տաղանդավոր երիտասարդների հաջողությունների հոսք: Նրանցից մեկն է երիտասարդ դերասան Վիգեն Թադևոսյանը, ով լինելով բավականին երիտասադ, արդեն հասցրել է բեմ բարձրանալ մեծ դերասանների հետ և նվաճել շատերի սրտերը: Ուսման հետ համատեղ նա նաև ՙԵրիտասարդական փորձարարական թատրոնի՚ դերասան է: Հասցրել է հանդես գալ տարբեր ներկայացումներում, ֆիլմերում և բազմասերիանոց hեռուստասերիալներում: Թերևս նա միակ դերասանը չէ, ով ներկայացնում է Եղվարդը Երևանյան թատրոններում, սակայն երիտասարդ սերնդի...
  • Մայիսի 9-ըՄայիսի 9-ը Եղվարդում Եղվարդի Մեծ հայրենականի զոհերի հուշարձանի տարածքը նախորդ տարիների համեմատ ավելի մարդաշատ էր: Քաղաքապետ Նորայր Սարգսյանը, մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնատար այլ անձինք, հանրապետության տարբեր վայրերից ժամանած հյուրերը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին Մեծ Հայրենականի զոհերի հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Հովնան / Մաթևոսյան / քահանան հիշատակի աղոթք ասաց: Տոնական միջոցառումը բացեց Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը:...
Նորայր Խաչիկի Սարգսյանը ծնվել է 1960թ. Եղվարդ գյուղում, բանվորի ընտանիքում: 
1977թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի Կ. Մաքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա – մեքենաշինական ֆակուլտետի երեկոյան բաժինը` ստանալով ինժեներ – մեխանիկի որակավորում: 
1978 –80 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՆԱՏԻ-ի հարավային մասնաճյուղում 1977թ-ից, ուր փականագործից հասել է կրտսեր գիտաշխատողի աստիճանի: 
1989-91թթ. աշխատել է ՀԿԿ Նարիրի շրջկոմում որպես հրահանգիչ: 
1992թ. սեպտեմբերից մինչև 1998թ. մարտ ամիսը աշխատել է նախ որպես Եղվարդի գյուղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա` քաղաքապետի տեղակալ: 
1998թ-ին զբաղվել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ: 1999թ. հոկտեմբերի 24-ին ընտրվել, այնուհետև 2002թ, 2005թ. վերընտրվել է Եղվարդի քաղաքապետի պաշտոնում: 
2006թ-ին տեղական ինքնակառավարման համակարգում կատարած աշխատանքների համար խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2007թ-ին` հուշամեդալով: 
Ամուսնացած է: Ունի երկու որդի: 
ՀՀԿ անդամ է:1999թ, 2002թ, այնուհետև 2005թ ընտրվելով Եղվարդի քաղաքապետ և լինելով քաջածանոթ տեղական ինքնակառավարման համակարգին` Նորայր Սարգսյանը կյանքի է կոչել իր իրատեսական ծրագրերը, որոնք հետևյալն են`
Արզնի-Շամիրամ ջրանցքից  վերև գտնվող թաղամասերը ոռոգման ջրով ապահովելու նպատակով կառուվել է 4,5 կմ երկարությամբ խողովակաշար, տեղադրվել է 2-րդ պոմպ, որի հիմնովին լուծվել է 250 ընտանիքի պատկանող տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրը.
   Կառուցվել են 9,3 կմ և 4,7 կմ երկարությամբ ոռոգման 2 ինքնահոս ջրագծեր, որոնց շնորհիվ Նաբու – յուրտ և Դուզդոլակ կոչվող հանդամասերում ոռոգելի են դարձել համապատասխանաբար 250 հա և 300 հա հողատարածքներ.
Կանոնավոր կերպով մաքրվել են ոռոգման ներտնտեսային ցանցերը և քաղաքի տարածքում գտնվող առուները.
Յուրաքանչյուր տարի գյուղացիական տնտեսություններին շուկայականից ցածր գնով տրամադրվել է ազոտական պարարտանյութ.
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով քաղաքապետարանի կողմից պարբերաբար այլ համայնքներից բերվել է գյուղտեխնիկա, ինչի շնորհիվ բնակչությանը մատուցվող ծառայությունները դարձել են զգալի էժան և մատչելի.
Ստացված դիմումների և կատարված դիտարկումների հիման վրա իջեցվել են 447 գյուղացիական տնտեսությունների հողի կարգեր.
Պարբերաբար կատարվել են քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, անցկացվել է փողոցային լուսավորվածություն.
Մշտապես կատարվել է աղբահանություն, ձեռք է բերվել աղբատար և ջրացան երկու նոր մեքենա.
Հիմնովին սաֆալտապատվել են գերեզմանոցի ճանապարհները, տեղադրվել է ջրհան պոմպ, կառուցվել ոռոգման համակարգ, կատարվել ծառատունկ: Գերեզմանոցին կից կառուցվել է հոգեհացի սրահ.
Ամբողջովին նորացվել են Երևանյան և Շիրակի թաղամասերի ջրամատակարարման ցանցերը, ինչի շնորհիվ նշված թաղամասերում օրական ջրամատակարարումը հասցվել է 6 ժամի.
Բարեկարգվել է հայրենական մեծ պատերազմում զոհվածների  հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքը. 
Հիմնովին վերանորոգվել են խմելու ջրի օրվա կարգավորվող ջրամբարները, ինչի շնորհիվ ամբարվում է 4500մ3 ջուր.
Ավարտին է հասցվել Ապարան – Եղվարդ ինքնահոս ջրագծի` Եղվարդը շրջանցող հատվածը, որի արդյունքում կտրուկ բարելավվել է բնակչության ջրամատակարարումը.
Որպես համայնքային սեփականություն ձեռք է բերվել արվեստի դպրոցի շենքը, որը ներկայումս հիմնանորոգման մեջ է.
Հիմնովին վերանորոգվել են հանրակրթական երեք դպրոցների շենքերը, նորացվել է դպրոցական  ամբողջ գույքը.
Վերանորոգվում է Եղվարդի հիվանդանոցի շենքը, կառուցվում է քաղաքային մարզադպրոց.
Համայնքի միջոցներով  կահավորվել է թիվ 3 միջնակարգ դպրոցի ճաշարանը, որը որպես հանդիսությունների սրահ ծառայելու է համայնքի բնակիչներին` միջոցառումներ անցկացնելու համար.
Մեծ ծավալի շինարարական աշխատանքներ է կատարվել Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, ինչի արդյունքում հիմնովին բարեկարգվել է եկեղեցու շրջակայքը.
Ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տունը, նորացվել է ամբողջ գուքը.
Կազմակերպվել են համաքաղաքային միջոցառումներ` նվիրված Ամանորին, Մարտի 8 –ին, Վերջին զանգին, Մայիսի 9 – ին, բուհ ընդունվածներին, մեծ շուքով նշվել են ավանդական <Տեառնընդառաջ> և <Վարդավառ> տոները.
Ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և զոհված ազատամարտիկների ընտանիքները.
Մշտապես աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես անապահով ընտանիքներին` բուժման, երեխաների ուսման վարձերի և այլ կարիքներ հոգալու համար:
          

                                                              Առաջիկա ծրագրեր

Հիմնովին  կվերանորոգվեն համայնքի թիվ 1 և թիվ 2 մսուր – մանկապարտեզները (աշխատանքները կսկսվեն 2009թ փետրվարից):
2009թ ամբողջությամբ կավարտվեն Արվեստի դպրոցի և Նաիրիի հիվանդանոցի շենքերի վերանորոգման աշխատանքները:
2009թ կավարտվի նաև Եղվարդի մարզադպրոցի կառուցումը:
  
Կվերանորոգվեն Երևանյան և Շիրակի թաղամասերի բազմահարկ շենքերի տանիքները և մուտքերը:
2009թ մարտից մայիս ընկած ժամանակահատվածում  կկառուցվի Արզնի – Շամիրամ ջրանցքից վերև գտնվող թաղամասերի ինքնահոս ոռոգման ջրագիծ:
Թեղուտ, Սալկուտ հանդամասերի ոռոգումը բարելավելու նպատակով կկառուցվի նոր ինքնահոս ջրագիծ:
Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ձեռք կբերվեն նոր տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ և այլ անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա, ինչը ոչ միայն մեծապես կբարձրացնի կատարվող գյուղատնտեսական աշխատանքների որակը, այլև էապես  կնվազեցնի մատուցվող ծառայությունների գները:
Քաղաքի տարածքում գտնվող արհեստական ջրավազանը կվերափոխվի հանգստի գոտու, և մարզադպրոցին կից կկառուցվի նոր լողավազան:
Կավելանա քաղաքի ասֆալտապատված և լուսավորված փողոցների թիվը.
Կգազաֆիկացվեն քաղաքի ՆԱՏԻ և Արայի , ինչպես նաև մյուս չգազաֆիկացված թաղամասերը:
Արվեստի դպրոցում կբացվի երիտասարդական կենտրոն:
Կշարունակվի աջակցությունը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահոնվ ընտանիքներին, միայնակ ծերերին:

Copyright © 2010 Yeghvard.am. Design by WebEx.