Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հուլիսի 14-ին Կարեն Հրայրի Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Հրայրի Հայրապետյանին պատկանող 07-029-0200-0183 կադաստրային ծածկագրի 0,12546 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Կարեն Հրայրի Հայրապետյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 8348485 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: