Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի փետրվարի 6-ին Ալբերտ Ժորայի Ավագյանի կողմից ներկայացված դիմումը, «Սկզբնակետ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ալբերտ Ժորայի Ավագյանին պատկանող 07-029-0267-0024 կադաստրային ծածկագրի 0,16531 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ալբերտ Ժորայի Ավագյանին պատկանող 07-029-0267-0024 կադաստրային ծածկագրի 0,16531 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3․Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ալբերտ Ժորայի Ավագյանին պատկանող 07-029-0267-0024 կադաստրային ծածկագրի 0,16531 հա հողամասում (անշանժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11052020-07-0124) առկա 2020 թվականին ինքնակամ կառուցված 18.63 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 16,33 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
4. Քաղաքացի Ալբերտ Ժորայի Ավագյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 11034112 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
5․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 30-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 48580 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած:
6․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 27-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցները օինականացնելու մասին>> N 3064-Ա որոշումը։