Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-րդ, 291-րդ, 292-րդ, 293-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 70-րդ, 73-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածների, հիմք ընդունելով Հովսեփ Գալստյանի բողոքը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 2-ի N Տ-2386) և 2025 թվականի հուլիսի 17-ի N 16 արձանագրությունը. որոշում եմ
1.Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 10 -ի «Հովսեփ Վաչագանի Գալստյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» N 2631-Ա որոշումը թողնել անփոփոխ, իսկ ներկայացված բողոքը՝ առանց բավարարման։
2.Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: