Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով <<Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաչիկ Վարդանյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի N 12 գրությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի սամբոյի ֆեդերացիային ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Մշակութային միջոցառումներ>> ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 900.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|