Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2022 թվականի հունվարի 24-ին Ռուբեն Զոհրաբյանի դիմումը, <<Սկզբնակետ>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 15-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն Հովհաննեսի Զոհրաբյանին պատկանող 07-029-0030-0015 կադաստրային ծածկագրի հողամասում առկա 2021 թվականին ինքնակամ կառուցված 146.86 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 3.04 քմ մակերեսով հենապատը և 5.92 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2. Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 352580 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: