Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ջիվան Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ջիվան Սարգսյանի դիմումը և թույլատրել Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Ջիվան, Արուսյակ, Հասմիկ, Գևորգ, Երան և Տաթևիկ Սարգսյաններին պատկանող հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1330617) իրականացնել բնակելի տան, ավտոտնակի, անասնագոմի և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ջիվան Սարգսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: