Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի սեպտեմբերի 23-ին Արթուր Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը, ԱՁ Արման Ավետիսյանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Արաբոյի փողոց, 1-ին նրբանցք, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Սահակի Ղազարյանին պատկանող 07-065-0095-0054, 07-065-0095-0052 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29072024-07-0019) առկա 2019 թվականին ինքնակամ կառուցված 249.6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, ճանաչել օրինական:
2․ Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 680160 դրամը չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: