Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Լևոն Ռաֆիկի Վասիլյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Լևոն Ռաֆիկի Վասիլյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան թաղամասի 2-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լևոն Ռաֆիկի Վասիլյանին և Մարինե Ռաֆիկի Ստեփանյանին պատկանող 07-004-0246-0037 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022013-07-0561) իրականացնել մառանի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Լևոն Ռաֆիկի Վասիլյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: