Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել «ԳԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Դիանա Հովսեփյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 35-րդ փողոց, 1-ին նրբանցք, 21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԳԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող 07-029-0266-0016 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02082024-07-0147) բնակելի տների (5 տուն) կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել «ԳԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրինությանը կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: