Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Մարզպետ Ղուկասի Վարդանյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Մարզպետ Ղուկասի Վարդանյանին (ծնված 1988 թվականի մարտի 23-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Ստեփանյան փողոց, 88 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0052-0010 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16112024-07-0002) 0.00381 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 260387 դրամ, հողամասի վրա կառուցված 38,1 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 34 քմ) ավտոտնակը՝ 88240 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 374627 դրամ: