Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հրանտ Քաջիկի Իսպիրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հրանտ Քաջիկի Իսպիրյանի դիմումը և թույլատրել գյուղ Պռոշյան, Գ․ Զոհրապի փողոց, 1-ին նրբանցք, 11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0097-0010 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 07022024-07-0055) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հրանտ Քաջիկի Իսպիրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: