Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Անդրանիկ Գագիկի Ասատրյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Անդրանիկ Գագիկի Ասատրյանի դիմումը և թույլատրել նրան Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 9-րդ փողոց, 80-7/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0047-0138 կադաստրային համարի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18062018-07-0064) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Անդրանիկ Գագիկի Ասատրյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: