Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 25-ին Արեգ Թամազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Նարեկ, Արեգ Թամազյաններին և Նորա Պողոսյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Տերյան փողոց, 36 հասցեում գտնվող, 07-065-0312-0049 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, ամառային խոհանոցի, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: