Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Գագիկ Հովսեփի Մարգարյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Գագիկ Հովսեփի Մարգարյանին (ծնված 1958 թվականի նոյեմբերի 8-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 4/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0118 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15112024-07-0162) 0.00535 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 365635 դրամ, հողամասի վրա կառուցված 97,9 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 74,4 քմ) բնակելի տունը՝ 680209 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 1071844 դրամ: