Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 19-ին «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Արա Խաչատրյանի լիազորված անձ Մհեր Հայրապետյան կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների էներգետիկայի հողեր՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ին պատկանող 07-053-0376-0014 կադաստրային ծածկագրի 0.6638 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը համարել փոխադրված էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների էներգետիկայի հողերի կատեգորիա:
2.Քաղաքացի «ՍՈՖԹ ՍԻԹԻ» բիզնես կենտրոն ՓԲԸ-ի տնօրինության կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 45107202 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: