Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ղեկավարին 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Մուշեղ Հովսեփի Գալստյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մուշեղ Հովսեփի Գալստյանի դիմումը և թույլատրել Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 28-րդ փողոց, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0077-0023 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13052019-07-0083) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մուշեղ Գալստյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: