Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի  2-րդ մասի,  հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների  և  վարչական վարույթի  մասին>>  օրենքի  30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ,  և  60-րդ հոդվածների պահանջները՝  որոշում եմ՝

 

1.Ապամոնտաժել Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի  07-053-0611-0001 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ պարիսպը և ապօրինի տիրապետումից ազատել Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը։

2. Ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման  ծախսերը պարտավոր է հատուցել ինքնակամ կառույցն իրականացնող քաղաքացին /Նելլի Ծատուրյանը/։

2․ Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի վրա։

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մովսեսյանի վրա։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից ։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հասմիկ Զաքարյան   Անահիտ Մովսեսյան   Հայկուհի Ասատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner