Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ժորա Դավիթի Սաքեյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ժորա Դավիթի Սաքեյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 5-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ժորա Դավիթի Սաքեյանին և Էլյանորա Ռուբինի Գևորգյանին պատկանող 07-004-0584-0287 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 21052025-07-0138) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ժորա Դավիթի Սաքեյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: