|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2021 թվականի N 183 |
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՎՈՒՆԻ ԳՅՈՒՂԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵԶՐԵՐԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Եղվարդ համայնքի Զովունի գյուղի 6-րդ փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման, մայթեզրերի կառուցման, ինչպես նաև խմելու ջրագծի անցկացման նպատակով ծառահատման աշխատանքներ իրականացնելու համար:
2.Ծառահատման հետևանքով առաջացած փայտանյութը որպես վառելափայտ տրամադրել Եղվարդ համայնքի Զովունի գյուղի ներքոնշյալ անապահով ընտանիքներին.
1) Գենյա Ավետիսյան.
2) Համլետ Թամազյան.
3) Ժորա Մկրտչյան.
4) Սուքիաս Պետրոսյան: |
Կողմ -9 ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵՐԺԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՍՐԱՊ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|