Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի նոյեմբերի 13-ին Յուրիկ Ժորայի Աղամիրյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Յուրիկ Ժորայի Աղամիրյանին պատկանող 07-004-0585-0046 կադաստրային ծածկագրի 0.5103 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Քաղաքացի Յուրիկ Ժորայի Աղամիրյան կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 14700468 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: