Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Բավարարել Զարուհի Սամվելի Խաչատրյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 24-րդ փողոց, 24/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0053-0005 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12102021-07-0103) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել Զարուհի Սամվելի Խաչատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: