Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Բավարարել Կարեն Սուրենի Գրիգորյանի դիմումը Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0092-0018 կադաստրային ծածկագրից 0.01 հա հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22072021-07-0005) չորանոցի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Կարեն Սուրենի Գրիգորյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: