Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Բավարարել Վահան Վիդուշի Վարդանյանի դիմումը Եղվարդ համայնք, գյուղ Զովունի, 12-րդ փողոց, 32/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0006-0080 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 23092021-07-0117) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Սամվել Մկրտչյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․ Պարտավորեցնել քաղաքացի Վահան Վիդուշի Վարդանյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: