Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Էդգար Ռոբերտի Եղիազարյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, հաշվի առնելով այն հանգամանքը որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Ռոբերտի Եղիազարյանին պատկանող 07-029-0257-0060 կադաստրային ծածկագրի 0.04 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2․ Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Ռոբերտի Եղիազարյանին պատկանող 07-029-0257-0060 կադաստրային ծածկագրի 0.04 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Քաղաքացի Էդգար Ռոբերտի Եղիազարյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2668320 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: