Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ, և 60-րդ հոդվածների պահանջները՝ որոշում եմ՝
1.Ապամոնտաժել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի 07-053-0611-0001 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ պարիսպը և ապօրինի տիրապետումից ազատել Նաիրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը։
2. Ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը պարտավոր է հատուցել ինքնակամ կառույցն իրականացնող քաղաքացին /Նելլի Ծատուրյանը/։
2․ Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի վրա։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մովսեսյանի վրա։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից ։